Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

ԳԱԼԱ կուսակցությունը չգրանցելը ենթադրում է լուրջ զարգացումներ. Վահան Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ հիմքով է արդարադատության նախարարությունը մերժել ԳԱԼԱ կուսակցության պետական գրանցումը:

– Հիմքերը հարկ է, որ ճշտեք արդարադատության նախարարությունից, մեզ համար դրանք անհիմն են, մենք փաստաթղթային որևէ թերություն թույլ չենք տվել, դրանց վրա աշխատել են լուրջ մասնագետներ, և փաթեթը կազմվել է օրենքի տառին համապատասխան:

– ԳԱԼԱ-ն հայտարարել էր, որ առաջիկայում Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցություն է ունենալու: Այս դեպքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, արդյո՞ք ժամկետների առումով չեք ուշանա:

– Թույլ տվեք այն քայլերը, որոնք մենք ձեռնարկելու ենք, առայժմ չհրապարակել: Մենք հաշվի առել էինք նաև այս տարբերակը, որ կուսակցությունը գրանցելիս լինելու էին արհեստական խոչընդոտներ, ուստի, ավելի վաղ մշակել էինք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավոր այլ տարբերակներ:

Մենք մշակել ենք տարբերակներ նաև այն հնարավոր դեպքի համար, եթե փորձեն կուսակցությունը չգրանցել մինչև խորհրդարանական ընտրությունները:

– Մի քանի կուսակցություններ ձեզ այդ ընտրություններին աջակցելու հայտ էին ներկայացրել: Եթե չհասցնեք գրանցվել, ի՞նչ պետք է անեք, ի՞նչ մասնակցություն կունենաք այդ ընտրություններին:

– Արդեն պատասխանեցի Ձեր այդ հարցին:

– Դուք քաղաքական պատվեր եք համարում գրանցման մերժումը: Հնարավո՞ր է՝ ընտրություններից առաջ փորձում են այլընտրանքը չեզոքացնել:

– Այո, այս պահի դրությամբ լրջագույն մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ իշխանությունը պետք է զիջի երկրորդ քաղաքը մեզ, ուստի աննախադեպ ռադիկալ քայլերի է գնում: Կուսակցությունը չգրանցելը ենթադրում է լուրջ զարգացումներ: Սա, այո՛, համարում ենք քաղաքական պատվեր: Ենթադրում ենք, որ աթոռը կորցնելու վախն է դրդում գնալ բիրտ մեթոդների, նրանց այլևս ժամանակ չի մնացել դեմոկրատ խաղալու: Գրանցման անհիմն արգելումն ավտորիտար վարչակարգի գործունեության դասական օրինակ է:

Ամեն դեպքում, իշխանությունների այս գործելաոճը մեզ չի շեղելու մեր նախանշած ուղուց և նպատակից, և մենք հետագա մեր քայլերը ոչ թե ծրագրում ենք համապատասխան նախարարության գրանցել-չգրանցելու փաստը հաշվի առնելով, այլ մեր համակիրների, քաղաքի, հանրապետության քաղաքացիների շահերից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում