Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի բացառում, որ ԵՄ տարածքում հնարավոր է՝ շարունակվեն ահաբեկչությունները՝ գրում է tass.ru-ն:
Նա հանդես է եկել իսլամիստ ահաբեկիչների և անլեգալ միգրացիայի դեմ վճռորոշ միջոցառումների օգտին:
«Եթե Եվրոպա ներթափանցի ավելի քան մեկ միիոն փախստական, ապա նրանց մեջ կլինեն ջիհադիստներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ում գործում են ոչ պակաս, քան 15 հազար իսլամիստ ահաբեկիչներ:
«Անհրաժեշտ է միգրացիոն ալիքի խնդրի լուծումը փնտրել: Ես այն անվանում եմ ոչ այլ կերպ, քան կազմակերպված ներխուժում: Անհրաժեշտ է արտաքսել բոլոր այն փախստականներին, ովքեր ապաստան չեն ստացել ԵՄ-ում, իսկ նրանք շատ են»,- կարծում է նախագահը:











































