Independent-ի փոխանցմամբ` Մախաչկալայի «Անժի»-ն պատրաստվում է խելահեղ առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ին: Ռուսական ակումբը պատրաստվում է 145 մլն եվրո առաջարկել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի դիմաց:
Ռոնալդուին կառաջարկվի ռեկորդային` 30 մլն եվրո տարեկան (575.000 եվրո շաբաթական) աշխատավարձ, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Ռոնալդուին, իսկ պորտուգալացին հայտարարել էր,որ երջանիկ է Մադրիդում և չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:






































