ԱՄՆ պետդեպարտամենտը Հալեպի օպերացիայի շրջանակներում անհրաժեշտություն չի տեսնում հումանիտար միջանցքների ստեղծման համար: Այդպիսի դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին լրագրողների համար պարբերական ճեպազրույցի ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում (հումանիտար) միջանցքների հետ կապված, որոնցում ոչ մի անհրաժեշտություն չկա: Չի կարելի մարդկանց հրամայել լքելու (իրենց տները) կամ ստիպողական տարհանման տպավորություն ստեղծել: Նրանք պետք է հնարավորություն ունենան խաղաղ մնալ իրենց տներում, քանի որ նրանք ռիսկի չեն ենթարկվում ռեժիմի ուժերի կողմից (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի)»,- ասել է Քիրբին:
Նախօրյակին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան և Դամասկոսը Հալեպում սկսում են մեծամասշտաբ հումանիտար օպերացիա: Նրա խոսքով՝ քաղաքից դուրս գալու համար կստեղծվեն 4 միջանցք. երեքով քաղաքը կլքեն խաղաղ բնակիչները և զենքը վայր դնել որոշած զինյալները, իսկ չորրորդը նախատեսված է զենքով զինյալների համար:








































