«Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը վերադարձել է Երևան:
Ավելի վաղ ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Կայսար» ակումբում, սակայն ղազախական կողմն անհայտ պատճառներով պայմանագիրը չի կնքել:
Յուսպաշյանն արդեն միացել է թիմին և կնախապատրաստվի առաջիկա հանդիպմանը:
Լուսանկարը` «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:









































