Մարդու քիթը պարունակում է բակտերիաներ, որոնք արդյունավետ հակաբիոտիկ են արտադրում: Սա պարզել են գերմանացի գիտնականները Տյուբինգենի համալսարսանից, հայտնում է Nature ամսագիրը:
Գիտնականները պարզել են, որ մարդու քիթը, որում հաճախ ոսկեգույն ստաֆիլակոկի (Staphylococcus aureus) բակտերիաներ են լինում, մանրէի համար ագրեսիվ միջավայր է: Այնտեղ կան ստաֆիլակոկների այլ տեսակներ, մասնավորապես՝ S. lugdunensis, որը կանխում է պոտենցիալ պաթոգեն բակտերիայի աճը: Դա նրան հաջողվում է հակաբիոտիկ պարունակող նյութի արտադրության շնորհիվ:
Հետազոտողներին հաջողվել է լաբորատորիայում սինթեզել լուգդունին անվանված միացություն: Փորձերը ցույց են տվել, որ այն կանխում է S.aureus-ի գաղութների աճը, իսկ կրծողների մաշկի վրա քսելու դեպքում կրծողներին ազատում է վարակից:
Եթե լուգդունինի երկարատև օգտագործումը իսկապես չի առաջացնում սուպերբակտերիաների ծագոում, որոնք կայուն են բուժման նկատմամբ, ապա այդ եղամիջոցը կարող է կանխել հակաբիոտիկների մայրամուտի դարաշրջանը, որը կանխատեսում են շատ մասնագետներ: Գիտնաականները սակայն նշում են, որ պետք է թերահավատորեն վերաբերվել այդ հնարավորությանը, և հետագայում նոր հակաբակտերիալ միրացության նկատմամբ դիմադրողականություն կարող է ի հայտ գալ:








































