Զբոսաշրջային Travelbird.nl պորտալի փորձագետները պարզել են, որ աշխարհի ամենաէժան լողափը գտնվում է Վիետնամում։ Կուա Դայը գտնվում է ճանապարհորդների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Հոյան քաղաքում՝ երկրի կենտրոնական Կուանգնամ նահանգում։
Այդ լողափում կարելի է հանգստանալ միջինը 13.54 դոլարով։ Այդ գնով կարելի է ձեռք բերել արևապաշտպան կրեմ, շշալցված ջուր, գարեջուր, պաղպաղակ և լանչ մեկ մարդու համար՝ սննդով և ըմպելիքներով (8.04 դոլար)։
Կուա Դայից բացի՝ 250 հորիզոնական ունեցող վարկանիշում ներառված է վիետնամական ևս 3 լողափ։
Աշխարհի ամենաթանկ լողափը La Plage de Maui-ն է (Թայիթի)։ Այնտեղ վերոնշյալ փաթեթը զբոսաշրջիկին կարժենա միջինը 60.13 դոլար։






































