Կահիրեում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի ղեկավարության երկրորդ մարդը: Անցած գիշեր Հեյրաթ Ալ-Շատերին ձերբակալել են իր տանը, որը գտնվում է եգիպտական մայրաքաղաքի արևելքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Երեկ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հրամայել էր ձերբակալել և հարցաքննության բերել 7 իսլամիստ առաջնորդների, այդ թվում՝ ԱԼ-Շատերին: Նրանց բոլորին մեղադրում են ցուցարարներին սպանության դրդելու մեջ:
Ալ-Շատերը գլխավոր քարոզիչ է՝ Մուամմադ Բադիայից հետո իսլամիստական ասոցիացիայում երկրորդ մարդը: Հենց նա է զբաղվում կուսակցության ֆինանսներով: Նա Մուբարաքի տապալումից հետո առաջադրվել է նախագահական ընտրություններին, սակայն հանվել արշավից քրեական անցյալի համար: Երկար տարիներ բանտում անցկացնելուց հետո նա 2011-ին ազատ էր արձակվել:










































