«Էդիոտ Ահրոնոթ»-ի Կահիրեում սեփական թղթակից Էլդադ Բեքը պատմել է, թե ինչպես է վերջին օրերին կյանքը փոխվել Երգիպտոսի մայրաքաղաքում:
Իսրայելցի լրագրողը նշել է, որ Կահիրեի փողոցներում տիրում է բարձր տրամադրությունը, նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալման առիթով տոնակատարությունը շարունակվում է: Հինգշաբթի կայացել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի շքերթը:
Բեքի խոսքերով՝ արդեն հիմա կահիրցիների կյանքում նկատելի են փոփոխություններ: Կրկին բացվել են պորտապարի ակումբները, ամեն տեղից երաժշտություն է հնչում, այլ է դարձել հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների բովանդակությունը:
Դրա հետ մեկտեղ, շատ եգիպտացիներ խուճապահար են և կորցրել են վստահությունը վաղվա օրվա նկատմամբ: Երկրում տիրող տնտեսական վիճակը ծայրահեղ բարդ է: Զինվորականները տապալել են Մուրսիին, սակայն քաղաքացիական կառավարության ձևավորումը ձգձգվում է և զգալի բարդություններ առաջացնում: Կտրուկ նվազել են զբոսաշրջային ոլորտի շահույթները:










































