Հուլիսի 5-ին, ժամը 21.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում՝ «Սբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում, ծառը շրջվել է և խոչնդոտում ճանապարհի երթևեկությանը:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները ծառը մասնատելով հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը կարգավորված է:








































