«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ «Տոտենհեմ»-ի ներկայացուցիչները մի քանի հանդիպում են դիտել 23-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ: Նրանց գոհացրել է Պյանիչի խաղը: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 20 մլն ֆունտ կազմել:
Հիշեցնենք, որ բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետարքրված է նաև «Բարսելոնա»-ն:






































