Ոստիկանության՝ Ռիգայի տարածաշրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են 31-ամյա կնոջ, ով սպառնացել է Լատվիայում «արյան բաղնիք» ստեղծել: Այս մասին հայտնում է DELFI-ն:
Իր սպառնալիքները կինը հրապարակել է Facebook-ում: Նա նշել է, որ «արյան բաղնիք» է պատրաստում՝ այնպիսին, ինչպիսին տեղի է ունեցել Նորվեգիայում և ԱՄՆ-ում:
Ոստիկանությունը սպանության սպառնալիքի փաստով հետաքննություն է սկսել: Չի հաղորդվում կնոջ մոտ զենք կամ պայթուցիկներ հայտնաբերվե՞լ են:










































