Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Իսկոն AS-ի հետ զրույցում նշել է, որ իր կարիերայում իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ:
«Այս պատմությունը գլխապտույտ է առաջացնում: Դեռ երեք տարի առաջ խաղում է երրորդ դիվիզիոնում, իսկ հիմա «Ռեալ»-ում եմ: Դա անհավատալի է:
«Մալագա»-ում 2 հիանալի մրցաշրջան եմ անցկացրել: Երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում»,- հայտարարել է Իսկոն:








































