Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ ցանկանում է «Միլան»-ում հանդես գալ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Ցանկանում եմ, որ Իբրահիմովիչը տեղափոխվի «Միլան»: Նաև փորձում էի համոզել Տևեսին մեզ միանալ, բայց նա ընտրեց «Յուվենթուս»-ը:
Ավելի վաղ խոսել էի Էլ-Շարավիի հետ: Նա ասաց, որ չի լքելու ակումբը: Երջանիկ եմ, որ Ստեֆանը նման որոշում է կայացրել»,- Goal.com-ը մեջբերում է Բալոտելիի խոսքերը:







































