Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

Եգիպտոսի հեղափոխությունը չի կարող կրկնվել Ռուսաստանում. Forbes

Ռուսաստանում չի կարող կրկնվել եգիպտական հեղափոխությունը, գրում է Forbes ամսագիրը:

Ինչպես նշվում է հոդվածում գրեթե ամեն անգամ, երբ ինչ որ մի երկրում ժողովրդական ապստամբությունը տապալում է ավտորիտար կառավարությանը, սկսվում են շահարկումներ «Ե՞րբ դա տեղի կունենա Ռուսաստանում» թեմայի շուրջ : Հոդվածագրի կարծիքով՝ Մոսկվայում քիչ հավանական են Կահիրեում տեղի ունեցածի նման իրադարձությունները:

Նախևառաջ Եգիպտոսի բնակչությունն աճում է աշխարհում ամենաարագ տեմպերից մեկով, ինչը հսկայական ճնշում է գործադրում երկրի տնտեսական և քաղաքական ինստիտուտների վրա: Ռուսաստանի բնակչությունը կայուն է:

Բացի այդ Եգիպտոսը բախվել է ծայրահեղ աղքատության խնդրի հետ: Ռուսաստանը դեռևս աշխատանք ունի անելու՝ աղքատության մակարդակն իջեցնելու համար, սակայն այդ խնդիրն այդքան սուր չէ, որքան Եգիպտոսում՝ նշում է հոդվածագիրը:

Եգիպտոսն ունի ավելի երիտասարդ բնակչություն, քան Ռուսաստանը:

«Ռուսների հետ համեմատած՝ շատ քիչ եգիպտացիներ են աշխատում»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ տարիներ շարունակ ռուսների եկամուտներն աճել են, իսկ եգիպտացիների եկամուտները գտնվել են լճացած վիճակում: Բացի այդ, Եգիպտոսի կառավարությունը փող չունի, իսկ ռուսական իշխանությունները «լողանում են փողի մեջ»:

Եվ վերջապես՝ Ռուսաստանն ունի զարգացած և ուրբանիստական հասարակություն, իսկ Եգիպտոսն այդ ցուցանիշներով հետ է մնում Ռուսաստանից և Արևմուտքից ավելի քան 50 տարով, իսկ աղքատ և ագրարային հասարակությանն ավելի բարդ է վերահսկել՝ եզրափակում է հոդվածագիրը:.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում