Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանը գործի շրջանակներում պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, իսկ Խաչատրյանները՝ տուժող:
«Առաջին լրատվական»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց պարոն Սահակյանից, ով նշեց, որ նման արտահայտություն ինքը չի արել և առհասարակ այս գործի շրջանակներում ոչինչ չի ասի մինչև նախաքննությունը որոշակի փուլ թևակոխի. «Ես այդ գործով ոչինչ չեմ ուզում ասել, ինչ ասել եմ՝ արդեն փոշմանել եմ, իմ ասածները արձանագրվում և մեկնաբանվում են այլ կերպ: Նախաքննությունը ընթանում է, կթևակոխի որոշակի փուլ, նոր կմեկնաբանեմ»:
Հետքրքրվեցինք նաև, թե դեպքի կապակցությամբ մամուլի հրապարակումները և առհասարակ հանրային կարծիքը գործին ավելի շատ օգնու՞մ են, թե՞ խանգարում, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Սահակյանն ասաց․ «Ո՛չ օգնում են, ո՛չ էլ խանգարում։ Հիմա նախաքննություն է ընթանում՝ անկախ բոլոր տեսակ կարծիքներից»:
Հիեցնենք, որ Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը չէր բացառել, որ հունիսի մեկին Գորիսոմ հնչած կրակոցների հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում գնդապետ Արտակ Բուդաղյանը կարող է ներգրավվել որպես մեղադրյալ:









































