Ֆուտբոլի Միջազգային միությունը (ՖԻՖԱ) ժամանակավորապես որակազրկել է Կամերունի ֆուտբոլի միությանը (FECAFOOT) և արգելել երկրի հավաքականներին հանդիպումներ անցկացնել: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Սանկցիաների կիրառման համար պատճառ է հանդիսացել այն, որ կառավարությունը միջամտել է FECAFOOT-ի գործունեությանը:
Այդ որոշումն ընդունել է ՖԻՖԱ-ն` հրավիրելով շտապ խորհրդակցություն:








































