Այն նավերը, որոնք Հորմուզի նեղուցով ընթանում են առանց Իրանի հետ համաձայնեցման, չեն ստանա Թեհրանի երաշխիքները անվտանգ նավարկության համար: Աս մասին X հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը չի երաշխավորվում, եթե պայմանավորվածություններն անորոշ են, իրականացվում են զուգահեռ երթուղիներ կամ որոշումներ են կայացվում՝ առանց հաշվի առնելու Իրանի նկատառումները՝ որպես ափամերձ պետության։ Ցանկացած վստահելի շրջանակ պետք է հիմնված լինի Իրանի հետ համակարգման և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի վրա», – գրել է նա։









































