Saturday, 27 06 2026
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը

Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին՝ կարևորելով փառատոնը նոր համագործակցությունների հաստատման, համատեղ ծրագրերի իրագործման, ոլորտային քննարկումների կայացման տեսանկյունից:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը մշակութային կյանքի ամենակայացած իրադարձություններից է.

«Փառատոնը նպաստում է մշակույթի տնտեսականացմանը, ինչը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախալի է արձանագրել, որ ամեն տարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը. այս տարի ունեցել ենք հայտեր 95 երկրից, ինչը բացառիկ ցուցանիշ է: Կինոարտադրության ոլորտում այսօրինակ նախագծերը թույլ են տալիս ընդլայնել մշակույթի սահմանները՝ որպես շուկա դիտարկելով ամբողջ աշխարհը և ներկայանալով այնպիսի արտադրանքով, որը համահունչ է աշխարհի պահանջներին»,– փոխնախարարի խոսքերն են մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Դանիել Դանիելյանը կարևորել է փառատոնը նաև մշակութային ապակենտրոնացման տեսանկյունից։ Բացի Երևանից, փառատոնն անցկացվում է նաև մարզերում. այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի տեղի կունենա նաև Գյումրիում: Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. նախատեսվում են ստեղծագործական հանդիպումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում։

Դանիել Դանիելյանը կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը՝ կարևորելով նաև շարունակաբար զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի և հաջող արդյունքի համար:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշել է, որ փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ՝ բացահայտելու երիտասարդ նոր անունների, որոնք կունենան ինքնադրսևորվելու, իրենց ստեղծագործությունները ցույց տալու, տարբեր ծրագրերի միջոցով մեծ աշխարհին ներկայանալու հնարավորություն: Նա շնորհակալություն է հայտնել աջակից բոլոր կողմերին, որոնք նպաստում են հայկական կինոյի զարգացմանը:

Փառատոնի բացումն ազդարարվել է «Մշուշը վերացել է» (ռեժիսոր՝ Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան) ֆիլմով:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Փառատոնը կանցկացվի հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում