34-ամյա հարձակվող Նիկոլյա Անելկան, հավանաբար, Անգլիա կվերադառնա: Bild-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը երկու տարի ժամկետով պայմանագիր կստորագրի «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ: Անելկան արդեն բուժզննում է անցնում ակումբում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի գարնանային փուլը ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենթուս»-ում` Իտալիա տեղափոխվելով չինական «Շանհայ Շենհուա» ակումբից:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Անելկան հանդես է եկել 10 ակումբներում և « Վեսթ Բրոմվիչ»-ը կդառնա նրա 6-րդ անգլիական ակումբը:





































