Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները մեկնել են Իտալիա` Տրենտինոյում ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով: Գվարդիոլայի հետ մեկնել են արձակուրդից վերադարձած բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում նաև Մարիո Գյոտցեն, Հոլգեր Բադշտուբերն ու Բաստիան Շվայնշտայգերը, ովքեր դեռևս ապաքինվում են վնասվածքներից:
«Կարծում եմ, որ կարող եմ մարզվել անհատական ծրագրով ու միաժամանակ լինել թիմի կողքին»,- նշել է նորեկ Մարիո Գյոտցեն:
Արյեն Ռոբենը քիչ ուշ կմիանա թիմին, իսկ Դանտեն, Լուիս Գուսատվոն և Խավի Մարտինեսը, ովքեր մասնակցել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, դեռևս արձակուրդի մեջ են:
Հուլիսի 12-ին «Բավարիա»-ի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կվերադառնան Գերմանիա: Սակայն մինչ Մյունխեն վերադառնալը թիմը երկու ընկերական հանդիպում կանցկացնի` հուլիսի 13-ին և 14-ին:












































