La Repubblica-ի փոխանցմամբ՝ Էդինսոն Կավանիի տրանսֆերի ձեռքբերման համար ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Զլատան Իբրահիմովիչի ծառայություններից:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնն իտալական ակումբին պատրաստ է նաև 40 մլն եվրո վճարել: Կավանիի ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Չելսի»-ն: Հարձակվողի հրաժարագինը կազմում է 63 մլն եվրո:
Հավելենք, որ 2012/13թթ մրցաշրջանում Կավանին Ա Սերիայում 34 խաղ է անցկացրել՝ խփելով 29 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում:








































