Անգլիական «Լիվերպուլ»-ը շարունակում է հետաքրքրվել Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Ակումբները, սակայն, չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի շուրջ:
«Շախտյոր»-ը 30 մլն եվրո է պահաջում Մխիթարյանի տեղափոխության դիմաց, բայց այդ գումարը չի բավարարում «Լիվերպուլ»-ին:
The Times-ի հավաստիացմամբ՝ անգլիական թիմը խնդրել է «Շախտյոր»-ին սակարկել Մխիթարյանի տրանսֆերի արժեքը: Գումարի նվազեցման պարագայում «Լիվերպուլ»-ը պատրաստ է անմիջապես ձևակերպել տրանսֆերային գործարքը:
Հավելենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն:












































