Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Սահմանադրության օրվա խորհրդի ընկալումը ոգևորիչ չէ

Սահմանադրության օրվա առթիվ լրագրողներին շնորհավորելուց հետո Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը ափսոսանք հայտնեց, որ տոնի խորհրդի ընկալումը ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում այնքան էլ ոգևորիչ չէ:

Որպես պատմաբան՝ Էդգար Հովհաննիսյանը սահմանադրականության և սահմանադրական նորմերի ստեղծմանը անդրադարձավ պատմականորեն:

«Մենք այն եզակի ժողովուրդներից ենք, որ բացի օրենքներ, օրենսդրական համակարգեր ունենալուց՝ ունեցել ենք նաև քաղաքական, քաղաքացիական, կրոնական, ամուսնական կյանքը կարգավորող օրենքներ»,- նշեց Ազգային արխիվի փոխտնօրենը:

Նա հիշեցրեց, որ պատմականորեն դեռևս Աշտիշատի ժողովից սկսած՝ հայ ժողովուրդը եկեղեցական կյանքը փորձել է ինչ-որ ձևով կանոնակարգել, նորմեր է ստեղծել նաև աշխարհիկ կյանքի համար:

Հայ իրականության մեջ Սահմանադրություն ստեղծելու առաջին փորձը «Որոգայթ փառաց»-ի ստեղծումն էր: Մինչ այդ՝ 1771 թվականին, Մադրասի հայ քաղաքական առաջին խմբակներից մեկը՝ Մովսես Բաղրամյանի հեղինակությամբ, ստեղծեց «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» աշխատությունը: Սա առաջին քաղաքական, հրապարակախոսական աշխատությունն էր: Այն ուղղված էր երիտասարդներին, հորդոր էր՝ նրանց շրջանում այն գաղափարը տանելու, որ մենք ունեցել ենք հզոր պետություն, հնարավոր է նոր պետություն ստեղծել, որը պետք է լիներ պառլամենտական և ունենար օրենքի գերակայություն:

Առաջին անգամ, հենց «Նոր տետրակ»-ի մեջ է, որ միտք է հայտնում՝ ապագա պետությունը պետք է ունենա Սահմանադրություն: Եվ ահա երկու տարի անց՝ 1773 թվականից սկսած, Շահամիր Շահամիրյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Որոգայթ փառաց»-ը, որը 21 հոդվածներից բաղկացած օրենքների մի ժողովածու էր: Նպատակն այն էր, որ ապագա պետության համար հիմք հանդիսանա հենց այս օրենքների ժողովածուն»,- հիշեցրեց Էդգար Հովհաննիսյանը:

«Որոգայթ փառաց»-ում նշվում է, որ ապագա պետությունում պետք է թագավոր լիներ միայն օրենքը: «Հայ ժողովուրդը պետք է դառնար մի հոտ, որտեղ հովիվը պետք է լիներ միայն օրենքը»,- մեջբերեց Ազգային արխիվի փոխտնօրենը:

Աշխարհում առաջին Սահմանադրությունը, որ կյանքի է կոչվել և պետության կողմից ընդունվել է, ԱՄՆ-ի Սահմանադրությունն է, դրանից հետո արդեն Լեհաստանում և Ֆրանսիայում ընդունվեցին սահմանադրություններ:

Կիրառության մեջ մտած առաջին Սահմանադրությունը 1922թ. փետրվարին ընդունված Խորհրդային Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որտեղ խորհրդային կարգերը իրենց դիրքերը հաստատեցին մեր երկրում:

«Մինչ այդ տարբեր դեկրետներ, որոշումներ եղել են, բայց այս Սահմանադրությամբ վերջնական խորհրդային կարգերը մտան Հայաստան: Հաջորդ սահմանադրական մտքի պայքարը արդեն վերաբերում էր անկախության շրջանին՝ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված մեր Սահմանադրությունն էր, որի առանցքը 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագիրն էր»,- նշեց Էդգար Հովհաննիսյանը:

2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով կատարվեցին սահմանադրական փոփոխություններ:

Էդգար Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությանը: 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ մայր օրենքը, նրա ձևակերպմամբ՝ մեր քաղաքական մտքի դրսևորումներից է: Այն հայ ժողովրդի պատմության մեջ դեռևս վերջին Սահմանադրությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում