«Ռիվեր Փլեյթ»-ի 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Դավիդ Տրեզեգեն մոտ ժամանակներս կլքի իր ներկայիս ակումբը: Սակայն ֆուտբոլիստը, ով այժմ վերականգնվում է ծնկան հոդի վրա կատարված վիրահատությունից հետո, չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան:
«Իհարկե, ցավում եմ, որ չեմ շարունակի հանդես գալ «Ռիվեր»-ի կազմում, սակայն նման որոշում է կայացրել մարզիչը: Ես պետք է հարգեմ այդ որոշումը:
Երկուշաբթի օրվանից սկսած կարող եմ հանդես գալ ցանկացած ակումբում: Որոշ առաջարկներ ունեմ արգենտինական և այլ արտասահմանյան ակումբների կողմից»,- նշել է ֆուտբոլիստը:







































