Դորտմունդի «Բարուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը պատրաստվում է երկարաձգել իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Պայմանագիրը կկնքվի մոտ ապագայում: Ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը:
«Շատ կցանկանայի, որ իմ տղան շարունակի իր կարիերան «Բորուսիա»-ում: Դեռևս վաղ է տեղափոխվել Իսպանիա կամ Անգլիա»,- հայտարարել է ֆուտբոլիստի հայրը և գործակալը՝ Իրֆան Գյունդոգանը:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ ֆուտբոլիստը հայտնվել էր Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:





































