Եգիպտոսում Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 32-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհերի և մի քանի հարյուր վիրավորների մասին:
Դաժան բախումներ են գրանցվել մասնավորապես Ալեքսանդրիա, Մերսա-Մատրուհ, Ալ-Մինյա քաղաքներում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Եգիպտոսի բանակն իշխանությունից հեռացրել է իսլամիստ նախագահին՝ ժամանակավորապես դադարեցնելով սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը ստանձնել է պետության ղեկավարի պարտականություններն անցումային ժամանակաշրջանում:
Հինգշաբթի զինվորական հրամանատարության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ:









































