Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Մարիո Գոմեսին: Ակումբի ղեկավարներն արդեն հայտնել են ֆուտբոլիստին, որ նա պետք է փոխի ակումբային գրանցումը: Ներկայումս Գոմեսը դեռևս շարունակում է մարզվել «Բավարիա»-ի կազմում:
«Ցանկանում եմ նշել, որ Գոմեսն օրինակելի վարք է դրսևորում: Ակումբը պատճառ չունի քննադատելու նրան: Ներկայումս Մարիոն դեռևս «Բավարիա»-ի ֆուտբոլիստ է և բնական է, որ նա ցուցադրում է իր պրոֆեսիոնալ մոտեցումները»,- Sky Sports-ը մեջբերում է Զամերի խոսքը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Գոմեսը պատրաստվում է «Ֆիորենտինա» տեղափոխվել:










































