Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Իշխանության օրակարգում Սերժ Սարգսյանի ժառանգորդի հարցն է

Իշխանությունը ներիշխանական պառակտումներով փորձում է լուծել Սերժ Սարգսյանի ժառանգորդի հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը՝ խոսելով իշխանության ներսում ընթացող գործընթացների շուրջ:

Արմեն Բադալյանի խոսքով՝ ընտրական միջոցառումներից հետո երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակության և իշխանության միջև վերջնական տարանջատումը կարելի է իրականացված համարել: Ըստ նրա՝ հասարակությունն իշխանությունից միայն ապրանք է սպառում, որն այսօր իշխանության և հասարակության միջև միակ կապող կետն է:

«Հասարակության շրջանում մինչ այս ընտրական միջոցառումները հույս կար, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, ընտրություններից հետո այդ բոլոր հույսերը վերացան, իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ հուլիսի 1-ից կթանկանա գազը, մի քանի օր անց կթանկանա էլեկտրաէներգիան, հասարակության համար էլ ավելի պարզ կդառնա ամեն ինչ՝ ոչ մի դրական բան տեղի չի ունենա, կլինի ավելի վատ, ուստի առկա է այն մտայնությունը, որ օր առաջ պետք է հեռանալ երկրից:

Մարդիկ հեռանում են, իսկ մյուսների մոտ սկսում է աշխատել արտագաղթողի հոգեբանությունը, այսինքն՝ մնալով երկրում՝ ցանկություն չունեն մասնակցելու որևէ գործընթացի: Հասարակության մոտ գոյություն ունի այնպիսի կարծրատիպ, որ այս երկիրն այլևս իրենը չէ, այլ իշխանությանը՝ Հանրապետականինը, օլիգարխներինը: Ցանկացած գործողություն՝ Գորիսում կրակոցներ, գազի թանկացում, կեղծված ընտրություններ, Գյումրիում կրակոցներ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառք, հասարակությանը չի հետաքրքրում, այնինչ նորմալ երկրներում դա հասարակության դիմադրությանը կարժանանար»,- նման տեսակետ հայտնեց Արմեն Բադալյանը:

Նա նկատեց, որ հասարակության այս անտարբերության պայմաններում ընդդիմությունը երկրում չի կարող ուժեղ լինել: Արմեն Բադալյանի համոզմամբ՝ ընդդիմությունը կարող է գործել, երբ իր գործունեության համար հասարակությունից ստանում է համապատասխան ազդակներ, իսկ հասարակության շրջանում արտագաղթողի մտածելակերպը թույլ չի տալիս, որպեսզի ընդդիմությունը գործունեություն իրականացնի, որովհետև ընդդիմությունը չի կարող միայն կուսակցություններով ինչ-որ բան անել: Այս ընթացքում, ըստ նրա, իշխանության շրջանում են որոշակի գործընթացներ գնում:

«Սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է, և, բնականաբար, առաջ է գալիս նրա ժառանգորդի խնդիրը: Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ից հետո կամաց-կամաց թուլանում է, քանի որ Հայաստանում տնտեսական ռեսուրսներն են թուլանում, և, բնականաբար, Հանրապետական կուսակցության մեջ եղած տարբեր խմբավորումների միջև պայքարը ընթանում է կուսակցությունում դիրքերն ամրապնդելու և այդ դիրքերով ինքնակառավարման համակարգում տնտեսական քչացող ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացնելու, Սերժ Սարգսյանի ժառանգի հարցը լուծելու շուրջ: Այսօր իշխանությունը փորձում է լուծել և՛ ապագա իշխանության, և՛ քչացող ֆինանսական ռեսուրսների տիրապետման հարցը, որովհետև արտագաղթը միայն ընտրողներ չեն, հեռանում են նաև սպառողները, այսինքն՝ տնտեսության սպառումը սկսում է փոքրանալ»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Հարցին՝ հասարակությունը հեռանում է միայն իշխանության անգործությա՞ն արդյունքում, նա պատասխանեց, որ հասարակությունը հեռանում է ոչ միայն իշխանության գործելակերպից հոգնած լինելու, այլև տարբեր պատճառներով, որոնցից մեկը նաև ընդդիմության թուլությունն է:

«Հասարակությունն արտագաղթելով՝ պատասխանում է նաև ընդդիմությանը՝ ասելով, որ եթե նա չկարողացավ իշխանափոխություն իրականացնել, հույս չունի և հեռանում է: Հեռացողների մի որոշակի տոկոս հույս չի կապում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ»,- եզրափակեց Արմեն Բադալյանը՝ ասելով. «Հայաստան, Game over»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում