«Շիրակ»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ռեկորդ է սահմանել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դիլա»-ի դեմ պատասխան խաղում:
Պատանի կիսապաշտպանը մեկնարկել է Եվրոպայի լիգայում «Դիլա»-ի դեմ պատասխան խաղում` փոխարինման դուրս գալով 2-րդ խաղակեսում և դառնալով գոլի հեղինակ:
Այդպիսով 16 տարեկան 364 օրական Բիչախչյանը ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել եվրագավաթային խաղերում:






































