Marca-ի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը մերժել է Լոնդոնի «Չելսի»-ի` 60 մլն եվրոյի առաջարկը: Լոնդոնցիները ցանկանում էին գնել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:
Մադրիդում հուսով են, որ շուրջ 75 մլն եվրո կստանան տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հաշվի առնելով այն, որ «արքայական ակումբ»-ի հարձակման գծում առկա է Բենզեմա-Բեյլ-Ռոնալդու եռյակը, Մորատայի տրանսֆերն, այնուամենայնիվ, կվաճառվի, քանի որ հակառակ դեպքում ֆուտբոլիստը չի ստանա բավականաչափ խաղաժամանակ:
Հիշեցնենք, որ Մորատայի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը «Յուվենտուս»-ին 32 մլն եվրո է վճարել:








































