ՖԻՖԱ-ն պատրաստվում է հսկայական էկրաններ տեղադրել բրազիլական ետնախորշերում:
Այդ մասին հայտարարել է Ջերոմ Վալկեն:
«Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուներին հասու կլինեն 3 մլն տոմսեր, սակայն մենք նաև նրանց համար նախատեսված ֆան-զոնաներ կպատրաստենք որտեղ հսկայական էկրաններ կտեղադրվեն: Էկրաններ կտեղադրվեն նաև ֆավելաներում, ետնախորշերում, որտեղ մարդիկ բավարար միջոցներ չունեն մարզադաշտեր այցելելու համար»,- ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարին մեջբերում է կազմակերպության պաշտոնական կայքը:






































