Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին փորձել է համոզել իր թիմակից Տիագո Ալկանտարային չտեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և մնալ կատալոնական ակումբում: Այդ մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ տեղեկատվության՝ 22-ամյա կիսապաշտպանը հուլիսի 5-ին կարող է ներկայացվել որպես «Յունայթեդ»-ի խաղացող:
«Կապտանռնագույններ»-ի վետերանը կոչ է արել Ալկանտարային մերժել անգլիական թիմի առաջարկը և հաջողության հասնել «Բարսելոնա»-ի կազմում: Չավիի կարծիքով՝ Տիագոն կարող է արժանիորեն փոխարինել իրեն կատալոնական թիմում:






































