РИА Новости-ի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Մեսսիի թիմի և համաշխարհային ֆուտբոլի աստղերի թիմի միջև Լոս-Անջելեսում կայանալիք երկրորդ բարեգործական հանդիպումը չեղյալ է համարվել: Պատճառն այն է, որ Մեսսին հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը:
Բարեգործական մրցաշարը մեկնարկել է հուլիսի 2-ին Պերուի մայրքաղաք Լիմայում և ավարտվել է Մեսսիի թիմի՝ 8:5 հաշվով տարած հաղթանակով:
«Մենք փորձել ենք կապ հաստատել Մեսսիի ներկայացուցիչների հետ՝ համոզելու կատարել պայմանագրով ամրագրված իրենց պարտականությունները՝ ժամանելով Լոս- Անջելես: Ամեն բան ապարդյուն էր: Կարծում եմ՝ պարզ է, որ նրանց համար տեղական շուկան որևէ նշանակություն չունի»,- նշել է El Padrino ընկերության գործադիր տնօրեն Թոդ Գրեհեմը:
Հավելենք, որ El Padrinoկազմակերպությունը մրցաշարի հովանավորներից է:









































