Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կարծում է, որ իր թիմակից Անտուան Գրիզմանն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
««Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Գրիզմանին: Պետք է հաշվի առնել այն, թե ինչ նա արեց Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը: Եթե քվեարկեի, ձայնս նրան կտայի: Գրիզմանը բացառիկ ֆուտբոլիստ է:
Այո, նա երիտասարդ է, բայց ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Գրիզմանը խելացի է և տաղանդավոր: Բոլոր թիմերը չէ, որ այսպիսի ֆուտբոլիստ ունեն իրենց կազմում»,- Sport-ը մեջբերում է Մատյուիդիի խոսքերը:










































