Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը կատակել է, թե Հյուսիսային Իռլանդիայում՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկել է մտցնել «դրես-կոդ», համաձայն որի՝ հանդիպման մասնակիցները պետք է լինեն «մերկ իրանով», գրում է The Huffington Post-ը:
Այս մասին նա հայտարարել է երեկ երեկոյան Լոնդոնում բիզնես-մրցանակների հանձնման արարողության ժամանակ:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Քեմերոնը հղում է կատարում Պուտինի հայտնի լուսանկարին, որտեղ վերջինս մինչև գոտկատեղը մերկ է:
Նա կատակել է նաև իր արտաքին տեսքի վերաբերյալ (գագաթնաժողովին նրան լուսանկարել են առանց փողկապի): «Գիտեմ, որ ձեզնից ոմանք մտածում են, որ ես մի քիչ անփույթ էի հագած ու պետք է կրեի փողկապ, բայց դուք չգիտեք՝ ինչ էր տեղի ունենում կուլիսների հետևում: Վլադիմիր Պուտինն ուզում էր դրես -կոդ՝ համաձայն որի, հարկավոր էր լինել մերկիրան ու ձիավարել»,- ասել է Քեմերոնը:











































