Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ավելի քան 1000 ցուցարարներ արգելափակել էին ճանապարհային երթևեկությունը կամրջով՝ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների դեմ բողոքի երթի ընթացքում։ Այս մասին հայտնում է FOX 5 Atlanta-ն։
Մի քանի տասնյակ մեքենաներ արգելափակված են էստակադայի վրա, որը միացնում է քաղաքը արագընթաց մայրուղու հետ։
Ցուցարարների թվում են ինչպես «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» (Black lives matter) շարժման կողմնակիցներ, այնպես էլ ընդհանուր առմամբ ոստիկանական բռնության դեմ հանդես եկողներ։
Ամերիկյան քաղաքներում չեն դադարում ցույցերը ընդդեմ ոստիկանական բռնության։









































