Համացանցում հայտնվել է Դալլասում ամերիկյան ոստիկաններին դիպուկահար հրացանից կրակելու տեսանյութը, հայտնում է Lenta.ru-ն: Այն Facebook-ում տեդադրել է ականատեսներից մեկը:
Հուլիսի լույս 8-ի գիշերը Դալլասում բռնության դեմ բողոքի ակցիայի ընթացքում հրաձգություն է իրագործվել մի խումբ ոստիկանների ուղղությամբ: 5 իրավապահ մահացել է, ևս վեց ոստիկան վիրավորվել է, որոնցից երկուսը ծայրահեղ վիճակում է: 3 կասկածյալ ձերբակալվել է: Հարձակման մեջ կասկածյալը ոչնչացվել է ռոբոտի օգնությամբ:











































