AS-ի տեղեկությունների համաձայն` Էդիսոն Կավանին այնուամենայնիվ «Չելսի» կտեղափոխվի:
Հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները, համաձայն որի տարեկան 9 մլն եվրո կվաստակի «Սթեմֆորդ Բրիջ»-ում:
Այժմ «արիստոկրատներ»-ի ղեկավարները պետք է համաձայնության հասնեն «Նապոլի»-ի հետ` տրանսֆերային գործարքի արժեքի հարցում: «Չելսի»-ի 50 մլն եվրոյի առաջարկը մերժվել է: Նեապոլիտանյան ակումբը ցանկանում է ստանալ 63 մլն` ճիշտ այնքան, որքան հրաժարագին է նախատեսված հարձակվողի պայմանագրով:
Նշենք, որ Կավանին պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Նապոլի»-ի հետ, եթե մինչև հուլիսի 20-ն այլ ակումբ չտեղափոխվի: Նրա տարեկան աշխատավարձն իտալական ակումբում այդ դեպքում կարող է հասնել 7մլն եվրոյի:








































