Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է եվրագոտու երկրների տնտեսության աճի կանխագուշակումը՝ կապված Brexit-ի պատճառով ստեղծված անորոշության հետ, հայտնում է BBC-ն:
Նոր կանխատեսման համաձայն՝ ԱՄՀ եվրագուտու երկրների տնտեսությունը 2017 թվականին կաճի 1․4%-ով այն դեպքում, երբ ավելի վաղ հիմնադրամը սպասում էր 1․6% աճ:
ԱՄՀ-ի զեկույցում ասված է, որ եվրագոտում տնտեսական աճի դանդաղումը կհանգեցնի ներքին պահանջարկի նվազեցման, որը ավելի վաղ նշանակալիորեն նպաստել է այդ տարածաշրջնի տնտեսության վերականգնմանը։









































