RIA Novosti-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը` Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունում:
Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 8-9-ը:











































