Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ծանրամարտիկների արյան նմուշների ստուգման արդյունքները: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ:
Տիգրանը ժամանակավորապես զրկվել է բոլոր կարգի մրցումներին մասնակցելու իրավունքից: Մեղավոր ճանաչված մարզիկների նկատմամբ գործ է հարուցվել:
Ծանրամարտի միջազգային կոմիտեն չի անի նոր մեկնաբանություներ, մինչև ամեն ինչ վերջնականապես չպարզվի: Այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային կոմիտեն:
Որակազրկվել են նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Սարդար Հասանովը և թուրք Սիբել Օզկանը:








































