Մյունեխենի «Բավարիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի ծառայություններով:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիանալի գիտի ֆուտբոլիստի խաղային որակների մասին և կարծում է, որ նա կարող է օգտակար լինել իր ներկայիս ակումբին: Սակայն «կապտանռնագույններ»-ը չեն պատրաստվում հրաժարվել Ռոբերտոյի ծառայություններից, քանի որ կատալոնական ակումբը լքելու է նաև Տիագո Ալկանտարան, ով ձգտում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ և կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել:
Նախորդ մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում:











































