Սպորտսմեն Քեննեթ Լևերիքը, որը քրոսֆիթով է զբաղվում, կատակ է կազմակերպել բոդիբիլդերների համար, հայտնում է lenta.ru-ն: Նա ծերունու կերպ է ընդունել և գնացել այնտեղ, որտեղ մարզվում են սպորտսմենները: Համոզվելով, որ շրջապատում բոլորն իրեն ծերունի են կարծում, տղամարդը խնդրել է իրեն թույլ տալ ծանրաձող բարձրացնել:
Բոդիբիլդերները «թոշակառուի» առաջարկին կասկածով են վերաբերվել, սակայն նրան հաջողվել է կատարել բոլոր վարժությունները և ցնցել ներկաներին: Կատարվածի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Քրոսֆիթը բարձր ինտենսիվության ինտերվալային մարզում է, երբ բոլոր վարժությունները կատարվում են ժամանակով շրջանով:







































