ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ հյուսիսատլանտյան բլոկի գագաթնաժողովի պաշտոնական բացման նախաշեմին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Դաշինքի գլխավոր քարտուղարը Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բախվում են անվտանգության նոր մարտահրավերների և յուրաքնաչյուրն առանձին չունի դիմակայության համար միջոցների լիարժեք զինանոց, օրինակ, հիբրիդային սպառնալիքներին, այդ իսկ պատճառով, ինչպես հայտնել է Սթոլթենբերգը, «մենք պետք է աշխատենք միասին»։
Նա կարծիք է հայտնել, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կարող է միայն ուժեղացնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը։










































