ԱՄՆ-ը մեկ տարով՝ մինչև 2015 թվականը հետաձգել է ավելի քան 50 աշխատող ունեցող ընկերություններին ուղղված՝ անձնակազմին բժշկական ապահովագրությամբ ապահովելու պահանջը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բարեփոխումների անցկացման պատասխանատու ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Այդ միջոցառումն առանցքային է եղել 2010 թվականին ընդունված բուժապահովագրության բարեփոխման մեջ, որը կոչված էր ամերիկացիների մեծամասնությանն ապահովել ապահովագրությամբ: Մինչ օրենքի ընդունումը, որը իր տեսակի մեջ խոշորագույն փոփոխությունն էր ավելի քան կես դարում, ԱՄՆ-ում մոտ 50 մլն մարդ բժշկական ապահովագրություն չի ունեցել:
Հավելյալ տարին անհրաժեշտ է հաշվետվությունների նոր տեսակների պարզեցման համար:








































