ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության չեն հասել Սիրիայում համագործակցման ընդլայնման հարցում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, հայտնում է TASS-ը:
Օբաման և Պուտինը «հեռախոսազրույցի ժամանակ չեն հասել Սիրիայում նոր համագործակցության մասին որևէ պայմանավորվածության», մեջբերել է Reuters-ը Էռնեսի խոսքերը:










































