Ֆրանսիայում ավարտին է մոտենում ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի է ունենում կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունը: Ուժերն են չափում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:
12-րդ րոպեին Գերմանիայի հավաքականը ստեղծեց առաջին վտանգավոր պահը: Էմրե Ջանի եզրային անցումից ու փոխանցումից հետո Տոմաս Մյուլլերը հայտնվեց հարվածային վտանգավոր դիրքում: Հարվածը շեղ էր: 3 րոպե անց Ջանը դիպուկ հարվածեց: Ուգո Լյորիսը հետ մղեց գնդակը:
Հիշեցնենք, որ խաղը մեկնարկեց Ֆրանսիայի հավաքականի նկատելի առավելությամբ: Անտուան Գրիզմանն արդեն 5-րդ րոպեին դիպուկ հարվածեց Մանուել Նոյերը փրկեց իր թիմին:












































