Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրու «Շիրակ»-ը «Քաղաքային» մարզադաշտում ուժերը չափեց վրացական «Դիլա»-ի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Շիրակ»-ի` 1:0 հաշվով հաղթանակով: նշանակվեց լրացուցիչ ժամանակ,քանի որ մեկ շաբաթ առաջ Վրաստանում տեղի ունեցած առաջին խաղում «Շիրակը» պարտվել էր նվազագույն հաշվով:
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանգրվեց և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար:
Երկու անգամ հյուրերն անհաջող իրացրին հարվածները: «Շիրակը» հաղթեց 4:1 հաշվով՝ դուրս գալով երկրորդ փուլ:
«Շիրակ»-«Դիլա»` 1:0 (11մ՝ 4:1)
Վահան Բիչախչյան (84’)








































