Վատիկանի հատուկ հանձնաժողովը, որը բաղկացած է կարդինալներից ու եպիսկոպոսներից, ընդունել է, որ հանգուցյալ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը սուրբ է: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Որպեսզի Հռոմի պապը սրբերի շարքը դասվեր, մնում էր միայն, որ հանձնաժողովի որոշման տակ ստորագրեր Հռոմի գործող պապ Ֆրանցիսկոսը:
Ենթադրվում էր, որ Հովհաննես Պողոս պապի սրբացման արարողությունը կարող է կայանալ դեկտեմբերի 8-ին: Ըստ աղբյուրի՝ նա կարող է սրբացվել Հովհաննես XXIII պապի հետ միասին, ով 1962 թ. հրավիրել էր Վատիկանյան երկրորդ ժողովը:










































